ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի ուսանողները այցելել են PicsArt ընկերության ակադեմիա

Պոլիտեխնիկի ուսանողները այցելել են PicsArt ընկերության ակադեմիա

Ուսանող–գործատու անմիջական կապն ամրապնդելու նպատակով՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը 2023 թվականի մարտի 22-ին կազմակերպել էր ինստիտուտի 30 ուսանողների այցը PicsArt ընկերության PicsArt ակադեմիա կրթական հաստատություն, տեղեկանում ենք բուհի կայքից։

Հանդիպման ընթացքում ուսանողների համար իրականացվեց ճանաչողական բնույթի շրջայց, ինչպես նաև կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրեցին PicsArt–ում UI/UX design, Graphical design և ծրագրավորում մասնագիտական ուղղություններով կատարվող աշխատանքների յուրահատկությունները և կազմակերպության ակնկալիքները իրենց ապագա աշխատակիցներից:

Հանդիպման վերջում բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին: