ԳլխավորԼուր

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի անդամ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը Հորդանանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Շահիդ Նաբիևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ուզբեկ Ումիջոն Քարամովի հետ։

Մեկնարկում Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 92 կգ քաշային Լյովա Շուխյանը նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթելով ալժիրցի մրցակցին։