Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակչում 6։3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին ու 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին էլ Մալխաս Ամոյանն էր նվաճել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։