Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:
Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկիտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: Գագիկ Խաչիկյանը 4-րդն էր:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։