ԳլխավորԼուր

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում մրցեց ՌԴ-ն ներկայացնող ինգուշ Մուսա Եվլոեւի հետ ու պարտվեց 5-1 հաշվով։

Ավելի վաղ՝ 1/8-րդ եզրափակիչում, հայ ըմբիշը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով, 1/4 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենին, իսկ կիսաեզրափակիչում հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մուհամեդ Սարավիին։

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի չեմպիոն է (Ռիո-2016), բրոնզե մեդալակիր (Լոնդոն-2012), արծաթե մեդալակիր (Տոկիո-2020), աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն։

Comment here