ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեցին

Տոկիոյի Մահուհարի Մես արենայում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով ուժերը չափեց  Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով:

1/4 եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի  Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրինի հետ:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենն է:

Քառորդ եզրափակչի գոտեմարտերը կմեկնարկեն քիչ ավելի ուշ:

Comment here