ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Կարապետ Չալյանը պարտվեց

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց ադրբեջանցի Ռաֆիկ Հուսեյնովին:

Երբ հաշիվը 1-1 էր՝ մրցավարները 2 միավոր տվեցին ադրբեջանցուն՝ իբր թե Չալյանը հարվածել էր նրա դեմքին։ Հայկական կողմը բողոքարկեց որոշումը, սակայն մրցավարների որոշումը մնաց ուժի մեջ, ու մեկ միավոր էլ ավելացվեց նրան։

Ավելի վաղ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Չալյանը պարտվել էր Ղրղզստանի ներկայացացուցիչ Ակզուտ Մախմուդովին։

Comment here