Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճային ըմբշամարտի առաջնությունում 48 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը (լուսանկարում) նվաճել է արծաթե, Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալ։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 135 միավորով գրավել է առաջին տեղը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews