ԳլխավորԼուր

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն, Գևորգ Թադևոսյանը՝ փոխչեմպիոն

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։

Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրափակչում 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն էլ առաջնության կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթելուց հետո 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել հունգարացի Իցվան Տակաչսից և բավարարվել ԱԱ-ի արծաթե մեդալով։

Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ)։