ԳլխավորԼուր

Ջանես Նազարյանը դարձավ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

Ըմբիշ Ջանես Նազարյան

Ջանես Նազարյանը դարձավ ոսկե մեդալակիր Բաքվում անցկացվող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում։

Եզրափակիչում Նազարյանի մրցակիցը ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևն էր, ում հայ ըմբիշը հաղթեց 4։3 հաշվով ու դարձավ Մ-17 ԱԱ կրկնակի չեմպիոն։

Ջանես Նազարյանը աշխարհի չեմպիոնի կոչում էր նվաճել նաև 2025 թվականին։

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews