Բրատիսլավայում անցկացվող ըմբշամարտի առաջնության եզրափակիչում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) 5։7 հաշվով զիջեց ռուսաստանցի Զաուր Ուգուևին ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Հիշեցնեք՝ կիսաեզրափակիչում հայ մարզիկը 5:2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին, 1/8 եզրափակիչում ՝ բուլղարացի Ստիլյան Իլիևին (11:0), իսկ քառորդ եզրափակիչում ՝ մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին (12:2):
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews