Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կմասնակցեն Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի 17 ըմբիշով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ապրիլի 7-ին՝ մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) (արդեն անցել է կիսաեզրափակիչ-խմբ.), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան նաև Եվրոպայի քառակի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը:
Ապրիլի 11-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։