Այսօր եզրափակվում են հուլիսի 26-ին մեկնարկած՝ Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերը։
Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալների են արժանացել 4-ը՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյան՝ արծաթ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ)՝ արծաթ, ծանրորդ Վարազդատ Լալայանը (+120)՝ արծաթ, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ)՝ բրոնզ։
Հայաստանի օլիմպիական հավաքականը գրավել է 66-րդ հորիզոնականը։
84 երկների «մրցաշարային աղյուսակը» գլխավորող առաջին եռյակն է՝
- ԱՄՆ- 126 (40 ոսկի, 44 արծաթ, 42 բրոնզ)
- Չինաստան- 91 (40 ոսկի, 27 արծաթ, 24 բրոնզ)
- Ճապոնիա- 45 (20 ոսկի, 12 արծաթ, 13 բրոնզ)
Ներկայացնում ենք նաև մեր հարևան երկրների արդյունքները՝
- Վրաստան- 7 (3 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ)
- Իրան- 12 (3 ոսկի, 6 արծաթ, 3 բրոնզ)
- Թուրքիա- 8 (3 արծաթ, 5 բրոնզ)
- Ադրբեջան- 7 (2 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ)
Բոլոր երկրների ամբողջական արդյունքները՝ այստեղ։