ԳլխավորԼուր

Էրիկ Տեր-Մաթևոսյանը ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյան

Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ) դարձել է Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Փոքր եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է ֆինն Էլիաս Լյուուսկիին:

Հայաստանի հավաքականն ավարտել է աշխարհի առաջնությունը՝ նվաճելով չորս մեդալ։ Գասպար Տերտերյանը դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե։

Հիշեցնենք, որ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունները տեղի են ունեցել Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 17-ից 24-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews