Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեց վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին ու դարձավ չեմպիոն։
Սա Հայաստանի հավաքականի համար առաջին ու վերջին ոսկե մեդալն էր այս առաջնությունում, իսկ Մալխաս Ամոյանի 4-րդ ոսկե մեդալը՝ Եվրոպայի առաջնություններում։
Ավելի վաղ Կարեն Ասլանյանը (63կգ) դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` եզրափակիչում 2։7 հաշվով պարտվելով թուրք Քերեմ Քամալին։
Իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Միլովին ու վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews