ԳլխավորԼուր

Ադրբեջանցի գրողի պատմվածք՝ 5-րդ դասարանի «Մայրենիի» դասագրքո՞ւմ

5-րդ դասարանի «Մայրենիի» դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի գրողի պատմվածք, ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը։

Նշվում է, որ Աշոտ Գալստյանի և Թամարա Թովմասյանի հեղինակած դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի Արզու Սոլթանի «Մեր բակի պատմությունը» ստեղծագործությունը։

«Փաստերի ստուգման հարթակ»-ն իր հերթին նշում է, որ «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն գոյություն չունի։ Պատմվածքը հրապարակվել է Արթուր Մանուկյանի՝ 2008 թվականին տպագրված «Մանկական պատմվածքների ժողովածու»-ում։