Լուր

Քաշաթաղում ադրբեջանական «Ուրալ» է շրջվել

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում «Ուրալ» մակնիշի բեռնատար է շրջվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով այդ երկրի ՆԳ նախարարությանը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին։