ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները վերադարձրել են քասախցի երիտասարդներին

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց:

ԱԱԾ–ն սեպտեմբերի 19-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել։

Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի բնակիչները 21 տարեկան տղաներ են։

Comment here