ԳլխավորԼուր

ՎՊՀ ռեկտորը հանդիպել է բուհի լավագույն ուսանողների հետ

ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանը հանդիպել է 2021 թվականի լավագույն ուսանողներ Նարեկ Հովհաննիսյանի և Անահիտ Ազարյանի հետ: Շնորհավորելով ուսանողներին՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց բուհի անունը բարձր պահելու համար:

Օրերս լավագույնի կոչումը հավաստող վկայականը ուսանողներին էր հանձնել ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը:

«Շնորհավորում ենք լավագույններին՝ մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»,-նշված է բուհի կայքէջում: