Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության 48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիանալի մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկ Էմալ Համդամի դեմ և հաղթեց 4-1հաշվով՝ դառնալով արդեն պատանիների աշխարհի չեմպիոն։
Լարված երկու ռաունդներ, և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի ենթարկեց մրցակցին։