ԳլխավորԼուր

Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է ամերիկացի Բենեիլ Դարիուշին. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում կայացել է UFC Fight Night մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հայ մարզիկ Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է ամերիկացի Բենեիլ Դարիուշին։

Միացյալ նահանգներում կայացած խառը մենամարտում «Ախալքալաքցի» մականունը կրող Ծառուկյանը Դարիուշին 1-ին ռաունդում մրցակցին նոկաուտի ենթարկեց։

Մենամարտի ավարտից հետո ծածանելով Հայաստանի դրոշը, Ծառուկյանը նշել է՝ հուսով է, որ հաջորդ մենամարտը արդեն չեմպիոնական գոտու համար կլինի։