ԳլխավորԼուր

Վաչագան Հովհաննիսյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Վաչագան Հովհաննիսյան

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանը (70 կգ) դարձել է չեմպիոն` ձախ ձեռքով մրցումների եզրափակչում հաղթելով ղազախ Նուրբոլաթ Բասիմբեկին:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանը: