ԳլխավորԽոսք

Կրկնությունը երաշխավորված է, եթե լսում եք հավաստիացում. «Այլևս երբեք». Նասիմ Թալեբ

Նասիմ Թալեբ

Նրեկայացանում ենք ամերիկացի էսսեիստ, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի մտքերից։

***

Թույլ տղամարդիկ գործում են իրենց կարիքները բավարարելու, ուժեղ տղամարդիկ՝ պարտականության զգացումը բավարարելու համար:

Հռոմեական կամ Օսմանյան կայսրության ստրուկների և ներկայիս վարձու աշխատողների միջև տարբերությունն այն է, որ ստրուկները, ի վերջո, չպետք է հաճոյանային վերադասներին։

Ստախոսից լավագույն վրեժը նրան համոզելն է, որ դու հավատացել ես նրան:

Տեխնոլոգիայի և ստրկության տարբերությունը. ստրուկները շատ լավ հասկանում են, որ իրենք ազատ չեն։

Ինչ-որ մեկը, ով ասում է «Ես զբաղված եմ», կամ ցույց է տալիս անգործունակություն (և իր կյանքի նկատմամբ վերահսկողության պակաս), կամ պարզապես փորձում է գլուխն ազատել ձեզանից:

Դուք հասկանում եք, որ սկսել եք ազդեցություն ունենալ մարդկանց վրա, երբ նրանք սկսում են ձեր բացակայությունը ավելի շատ նկատել, քան ուրիշների ներկայությունը:

Մարդուն գնահատելու համար մտածեք նրա հետ առաջին և վերջին հանդիպումից ձեր տպավորությունների տարբերության մասին:

Մենք ստեղծել ենք երիտասարդություն առանց հերոսության, ծերություն առանց իմաստության, կյանք՝ առանց մեծության:

Մարգարեն ոչ թե նա է, ով ինչ-որ հատուկ տեսիլքներ ունի, այլ նա, ով կույր է այն ամենի մեծ մասի նկատմամբ, ինչ տեսնում են ուրիշները։

Երբ մի երիտասարդ կին կապի մեջ է մտնում հարուստ տղամարդու հետ, որը բացի իր հարստությունից ուրիշ ոչնչով հետաքրքիր չէ, երբեմն լրջորեն հավատում է, որ իրեն գրավել է այդ տղամարդու մարմնի որոշակի մասը (քիթ, պարանոց, ծունկ):

Ձեզ ամենից ուշադիր հետևում են նրանք, ովքեր ատում են ձեզ։ Նման հետաքրքրասիրության դուք չեք արժանանա ոչ ընկերոջ, ոչ երկրպագուի, ոչ էլ սեռական զուգընկերոջ կողմից:

Եթե դուք կարողանաք գտնել ինչ-որ մեկի հետ ձեր ընկերության գոնե մեկ պատճառ, ապա դուք ընկերներ չեք:

Համեստությունը սովորաբար անվանում են հաջողությամբ քողարկված ամբարտավանություն։

Կրկնությունը երաշխավորված է, եթե լսում եք հավաստիացում. «Այլևս երբեք»։

Մաթեմատիկոսը մտածում է թվերով, փաստաբանը ՝ օրենքներով, հիմարը ՝ բառերով. բառերը ոչինչ չեն նշանակում: