ԳլխավորԽոսքՄարս VS Վեներա

Պրոսպեր Մերիմե. աֆորիզմներ ու մեջբերումներ

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեի (28 սեպտեմբերի, 1803 – 23 սեպտեմբերի, 1870) մտքերից։

***

Կանայք ու կատուները տեղից չեն շարժվում, երբ նրանց կանչում ես, ու գալիս են, երբ իրենց չեն կանչել։

Կան փողից ավելի կարեւոր բաներ, բայց դրանք առանց փողի չես կարող գնել։

Եթե մարդը քեզ խաբել է, ուրեմն նա խաբեբա է, իսկ եթե նա քեզ 2 անգամ է խաբել, ուրեմն դու հիմար ես։

Պետք է անել միայն այն հիմարությունները, որոնք հաճույք են պատճառում։

Ես մինչեւ մահ քեզ հետ եմ, բայց քեզ հետ չեմ ապրի։

Երբ խոսում ես քո մասին, մոռանում ես նրան, ով քեզ լսում է։

Երջանիկ սիրեկանը միշտ գրեթե նույնքան ձանձրալի է, որքան դժբախտը։

Լավ կնոջ պարտքն է մարտի ժամանակ լիցքավորել հրազենն ամուսնու համար։

Նույնիսկ վախկոտն է խիզախ դառնում, երբ տեսնում է թշնամու փախուստը։

Այդ տիկինը մեկ ամիս խելք էր հավաքում, որպեսզի այն ծախսի մեկ երեկոյի ընթացքում։

Որքան շատ են անմիտները, այնքան բարձր է ծիծաղը։

Այն մարդը, որը հիշողություն չունի, չարժի, որ իրեն հիշեն։

Կանանց անիմաստ է հարցնել, թի ինչ նպատակով են այս կամ այն բանն անում։

Թարգմանությունը՝ Usanogh.am-ի