Հեծանիվի միջազգային օրվա (lհունիսի 3 -խմբ.) կապակցությամբ Երևանում անցկացվել է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար, հայտնում են քաղաքապետարանից։
Այն կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ:
Մրցաշարին մասնակցում էր մոտ 300 հեծանվորդ:
Նշենք, որ Հեծանիվի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 2018 թվականի հունիսի 3-ին։
