ԳլխավորԼուր

Մահացել է ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը

Ռուբեն Ալթունյան

Մահացել է ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։ Այս մասին հայտնում են Երեւանի պետական կոնսերվատորիայից։

«Խոր վշտով հայտնում ենք, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սգում է վաստակաշատ պրոֆեսորի մահը և իր խորին ցավակցությունը հայտնում նրա հարազատներին, գործընկերներին ու ուսանողներին»,-նշված է գրառման մեջ։

Ալթունյանը հեղինակել է «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիան (2010թ.), «Հիշատակարան» վոկալ-սիմֆոնիկ կանտատը (1969թ.խոսք Հ.Մաթևոսյանի), Սիմֆոնիա (1980թ.), Կոնցերտ-սիմֆոնիա-ջութակի, ալտի և սիմֆ. նվագախմբի համար (1966թ.), Սիմֆոնիետ-կամերային նվագախմբի համար (1997թ.), «Թափուր անդաստան» (դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար 1998թ.), «Անտունի» (քամանչայի և կամերային նվագախմբի համար 2001թ.), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1968թ.), 2 լարային կվարտետ (1962թ.,1996թ.), Մանրանվագ լարային քառյակի համար («Քոչարի»,«Բերդպար» 1964-72թթ.), ժողովրդական երգերի մշակումներ:

Հավելենք, որ պրոֆեսորը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին է։

Comment here