Հանրահայտ երգիչ և պրոդյուսեր Վալերի Մելաձեն Երևանում է։ Նա Sputnik Արմենիային ասել է, որ Հայաստան է եկել փոքր համերգով։
Կայքի թղթակիցը նրան պատահաբար է հանդիպել քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Երգիչը չի ասել, թե որտեղ և ինչ ձևաչափով է ելույթ ունենալու, բայց խոստովանել է, որ կարող է երգել նաև «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը, եթե իհարկե խնդրեն. հայկական այլ երգեր նա չգիտի։
Մելաձեն վերջին անգամ համավարակից առաջ է եղել Հայաստանում։ Նա Sputnik Արմենիային պատմել է, որ սովորաբար Երևանից դուրս չի գալիս, քանի որ այցերը, որպես կանոն, երկար չեն տևում, ճանապարհորդելու համար ժամանակը չի բավականացնում:
Փոխարենը Երևանում բարեկամներ ունի, այստեղ են թաղված նաև երգչի երկու հարազատները։
Երևանում ամենից շատ նա գնահատում է Արարատ լեռան տեսարանը։ Հայաստան գալիս անպայման համտեսում է հայկական տոլման ու խորովածը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։