ԳլխավորԼուր

150 դրամ` 300–ի փոխարեն. Երևանի քաղաքապետը նոր ուղեվարձի մասին է խոսել. ՏԵՍԱՆՅՈւԹ

«ՄԱՆ» ավտոբուս

Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը սահմանում են 150 դրամ։ Այս մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտնել ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

Այս սակագինը, վստահեցնում է Ավինյանը, կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում, իսկ հաջորդող տարիներին կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։

«Մենք որոշել ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ ուղևորությունների փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով»,- ասել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի հանրային տրանսպորտը նոր սակագներով պետք է գործեր փետրվարի 1-ից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews