Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը գերազանցել է մրցակիցներին +109 կգ քաշայինների պայքարում:
Մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր 22-ամյա ծանրորդը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճել է մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ այդ տարիքային խմբում սահմանելով երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:
Հայաստանի թիմը 9 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներով ավարտել է ելույթները ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում՝ մեդալային առաջին տեղում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։