Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մ-23 տարեկանների 109 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտում գրանցելով 383 կգ արդյունք։
Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանը, (81 կգ), Լիանա Գյուրջյանն ու Մարգարիտա Առաքելյանը (87 կգ)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։