ԳլխավորԼուրՀայաստանս

Մարգարիտա Առաքելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) ոսկե մեդալը նվաճեց։

Առաքելյանը պոկման ժամանակ 86 կգ-ով 5-րդն էր, բայց հրում վարժությունում նա բարձրացրեց 116 կգ ծանրաձողն ու 202 կգ-ով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Սա 6-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանն (81 կգ) ու Լիանա Գյուրջյանը:

Comment here