ԳլխավորԼուր

Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է Եվրոպայի առաջնությունից

Մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես Կիպրոսից հաղորդել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, մայիսի 28-ին, երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն:

«Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,-ասել է Հայրապետյանը։:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են:

Հավելենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճել է բրոնզե մեդալ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Comment here