ԳլխավորԼուր

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական մեդալները։

Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 330 կգ (153 կգ պոկում, 177 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Սուրեն Գրիգորյանը (81 կգ)՝ արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էին ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մ23 մրցաշարում հաղթող է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)։

Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ-մարզուհիներով: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։

Արխիվային լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Comment here