ԳլխավորԼուր

Հայ ծանրորդները Պերուում կմասնակցեն պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը (ժամանակացույց)

Հայ ծանրորդները Պերուում կմասնակցեն պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը

Հայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կընթանա պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Մեր հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ.

  • 67 կգ` Հովհաննես Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը`03:30. երիտասարդներ),
  • 81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 2, մեկնարկը` 03:30. երիտասարդներ),
  • 89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)
  • 96 կգ` Գրիգոր Ղազարյանը (B ենթախումբ, մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30. պատանիներ)
  • +102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 03:30. պատանիներ)
  • 55 կգ` Ալեքսանդրա Գրիգորյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը` 03:30. երիտասարդներ)
  • 81 կգ` Էմմա Պողոսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)

Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թոմվասյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews