ԳլխավորԼուր

Հայաստանի օլիմպիական հավաքականին միացել են 2 ծանրամարտիկ

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցելու հնարավորություն կստանան ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել էՀայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: 

Մինչև այս Հայաստանն ուներ 11 ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), երկուսը բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան 52 կգ, Արման Դարչինյան 75 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան), եռացատկում (Լեւոն Աղասյան) եւ հրաձգությունում (Էլմիրա Կարապետյան):

Կորոնավիրուսի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Comment here