Հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության 29 քննական կենտրոններում հայոց լեզվի միասնական քննություն է հանձնելու 3751 մարդ, տեղեկացնում է Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Մարզերում դիմորդների թիվը 2795 է, մայրաքաղաքում՝ 956:
Քննական կենտրոններից 7-ը Երևանում են, իսկ 22-ը՝ մարզերում
Երևանի քննական կենտրոնները. թիվ 11 հիմնական դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս, 140 դիմորդ; թիվ 190 ավագ դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս, 140 դիմորդ; թիվ 14 հիմնական դպրոց, Երվանդ Քոչարի 12/1, 139 դիմորդ; թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Մոլդովական 35, 148 դիմորդ; թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 110 դիմորդ; թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, Տ. Պետրոսյան թողոց, 140 դիմորդ; թիվ 200 հիմնական դպրոց, Դավիթաշեն, Տիգրան Պետրոսյան փողոց, 139 դիմորդ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։