ԳլխավորԼուրԿրթություն

Միասնական քննությունների 2-րդ փուլի երկրորդ օրն է. քննություն են հանձնում օտար լեզվից

Այսօր միասնական քննությունների 2-րդ փուլի 2-րդ օրն է, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Օտար լեզվից քննություն է հանձնում 125 հոգի, որից 124-ը՝ անգլերեն և 1-ը՝ գերմաներեն:

Հուլիսի 3-ին «Հայոց լեզու» է հանձնել 107 հոգի, վաղը՝ հուլիսի 5-ին, «Ռուսաց լեզու» է հանձնելու 29 և «Քիմիա»՝ 103 հոգի:

Հուլիսի 6-ին «Մաթեմատիկա»-ի քննության օրն է՝ 231 հոգի, «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» հանձնելու են 112 և 2 հոգի համապատասխանաբար, հուլիսի 7-ին, և քննաշրջանն ավարտվելու է հուլիսի 8-ին՝ «Հայոց պատմություն» (51 հոգի) և «Ֆիզիկա» (89) առարկաների քննությամբ:

Այս փուլում ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում, միայն մաթեմատիկայի համար առանձնացված է երկու կենտրոն՝ նաև թիվ 200 դպրոցում, կրկին Դավիթաշենում:

Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Հայտագրման ժամկետը՝ հուլիսի 19-26-ը: Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին:

Հիշեցնենք, որ լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է:

Comment here