ԳլխավորԼուր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է Սիրահարների այգի

Երաժշտության տոնի կապակցությամբ հունիսի 21-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է Սիրահարների այգի (Մարշալ Բաղրամյան 21) մասնակցելու ֆրանսիական երաժշտության համերգի

Ֆրանսիայից հրավիրված երգչուհի Լենա Դելյուքսը կներկայանա փոփ և ռետրո ժանրերի երաժշտական ծրագրով։

Համերգի մուտքն ազատ է։

Արդեն 14-րդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ «Երաժշտության տոն» ամենամյա միջազգային փառատոնը նշվում է նաև Հայաստանում:

Լուսանկարում՝ 2017-ի Երաժշտության տոնը Սիրահարների այգում

Comment here