ԳլխավորԼուրՇոուբիզնես

Ֆրանսահայ Անահիտ Բոյաջյանը հիացրել է ժյուրիին

Ֆրանսիական «The Voice»-ի կույր լսումների փուլում մարտի 13-ի երեկոյան ելույթ է ունեցել ֆրանսահայ երգչուհի Անահիտ Բոյաջյանը։ Նա դուդուկի հնչյունների ներքո նորովի է կատարել հայկական ժողովրդական «Հինգալա» երգը՝ որոշ տողեր երգելով ֆրանսերեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անահիտի գեղեցիկ, հուզիչ, շատ անկեղծ կատարումը ստիպեց ժյուրիի չորս անդամներին էլ շրջվել ու հոտնկայս ծափահարել։
«Դուք տակնուվրա արեցիք մեր սիրտը», «Մենք հիացած ենք», «Կատարյալ եք տիրապետում Ձեր ձայնին»․ մեկը մյուսի հետևից հիացական մեկնաբանություններն էին անում ժյուրիի անդամները։

Անահիտի կատարումից հետո երկար ժամանակ չէին լռում նաև դահլիճի ծափահարությունները։

Անահիտը 25 տարեկան է։

Ֆրանսիական պարբերականներից մեկի հետ զրույցում աղջիկը պատմել է, որ Արցախում պատերազմն իր ընտանիքի ելույթն «ավելի ուժեղ է դարձրել»։

«Մեր մտքերը Հայաստանում էին։ Մենք ՝ հայերս, հպարտությամբ ենք երգում մեր արմատների մասին և չենք կորցնում մեր մշակույթը։ Ես կցանկանայի դիմել մոլորակի բոլոր մարդկանց, որպեսզի նրանց ասեի, որ մենք հայ ենք, դեռ կանգնած ենք, դեռ ողջ ենք, որ մենք ցանկանում ենք առաջ շարժվել բարձր պահած գլխով: Ես երբեք չեմ դադարի խոսել իմ արմատների մասին», – նշել է Անահիտը։

Comment here