ԳլխավորԼուրՀայաստանս

ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սանը հաղթել է «Baltic Voice 2021» միջազգային մրցույթում. տեսանյութ

Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հաղթել է Լիտվայում հուլիսի 2-4-ն անցկացված «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթում և ստացել ոսկե «Grand Prix» մրցանակը, տեղեկանում ենք ԵՊՀ կայքից։

«Երգն ուժ է, որը միավորում է ժողովուրդներին՝ հատելով բոլոր սահմանները» խորագրով անցկացված «Baltic Voice 2021»-ին մասնակցել է ավելի քան 15 երկրի 120 մասնակից:

Մարիցա Թիլիքյանը, որը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, մրցույթում ներկայացրել է համաշխարհային հիթ հանդիսացող երգ և Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգը։

Երգի ընթացքում կադրերով ցուցադրվել են Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Դադիվանքը, Սևանա լիճը և այլն:

Մարիցայի համար էլ բեմադրության ամենատպավորիչ հատվածներից մեկն այն է եղել, երբ երգի կուլմինացիայի ժամանակ հանել է Հայաստանի՝ հագուստի մեջ թաքցրած դրոշն ու սկսել ծածանել։

Comment here