ԳլխավորԼուր

Միջազգային մրցույթ ուսանողների և հետազոտողների համար

Արաբ երիտասարդը համակարգչի առջեւ

Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կառավարությունը անցկացնելու է «Համաշխարհային մրցանակ լավագույն պետական հավելվածի համար» մրցույթը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողների, հետազոտողների, պետական մարմինների, մասնավոր ընկերությունների նորարարական գաղափարները՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ տեղական և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և ի նպաստ մարդկության՝ ավելի լավ ապագա կերտելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, հետազոտողներ և «Մեկ միլիոն արաբ ծրագրավորողներ» ծրագրի շրջանավարտները:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 10-ն է:

Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 13-ից 15-ը Դուբայում անցկացվելիք Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ընթացքում:

Կից ներկայացված են մրցույթի վերաբերյալ մանրամասները։