ԳլխավորԼուր

Շարադրությունների (էսսեների) մրցույթ երեխաների և երիտասարդների համար

Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»):

Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի մասնակցության դիմումները պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 15-ն է:

Մրցույթի մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքէջում։