ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ն ու «Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ը

Քիչ առաջ ավարտվեց «Միսս Տիեզերք Արմենիա 2021» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Նանե Ավետիսյանը։

Վերջինս կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում։

Նանե Ավետիսյան
Նանե Ավետիսյան

Առցանց քվեարկության արդյունքում առավելագույն ձայներով եզրափակիչ անցավ Ադրիանա Գալստյանը։ Դերասանուհի Ադրիանա Գալստյանը գրավեց երկրորդ տեղը։

Եզրափակչում էին նաև Մանան Հունանյանը, Մանե Բաղիրյանը, Նանե Ավետիսյանը, Վիվիանա Ասատուրին, Ալլա Կարապետյանը։

Միրնա Բզդիկյան
Միրնա Բզդիկյան

«Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Միրնա Բզդիկյանը։

Վերջինս կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում։

Առցանց քվեարկությամբ եզրափակիչ անցավ Լիանա Եղիազարյանը։ Եզրափակչում էին նաև Քրիստինա Անայանը, Միրնա Պստիկյան, Պրեմի Դավթյանը, Վիկա Բալոյանը։

«Միսս Բիկինի» տիտղոսին արժանացավ Մարինա Կարապետյանը, «Միսս Ֆոտոգենիկ» տիտղոսին արժանացավ Լիդիա Զադոյանը։

Միրնա Բզդիկյան
Միրնա Բզդիկյան

Այս տարի մրցույթը կայացավ այլ ձևաչափով.նախ կայացել էր շոու, որի ժամանակ աղջիկները ներկայացել էին սպորտային, կոկտեյլային և երեկոյան հագուստով։ Հետո ժյուրիի անդամները զրուցել էին աղջիկների հետ նրանց ավելի լավ ճանաչելու համար։

Բուն թագադրման օրը ցուցադրվեց ֆիլմ աղջիկների մասին։

Ըստ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի՝ այսպիսի ձևաչափը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու աղջիկներին։

Comment here