ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Գիրք նվիրելու օրվան նվիրված մրցույթի վերջին՝ 10-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների համար:
«Հայտնում ենք, որ մրցույթի 9-րդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան 40 օրը»։
«Օրվա հաղթողն» է ՀՀ Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյանը։
Հարգելի՛ աշակերտներ, խմբագրված պատասխանները չեն դիտարկվում։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում՝
• մրցութային տեքստի վերաբերյալ պատասխանը հրապարակել Ձեր իսկ անձնական ֆեյսբուքյան էջից՝ չօգտվելով այլ օգտատերերի էջերից,
• պատասխանը գրելուց հետո չխմբագրել այն՝ փոխելով պատասխանի բովանդակությունը:
Վերոնշյալ կետերին անհամապատասխան հայտերը չեն դիտարկվելու:
Ինչպես նաև խնդրում ենք պատասխանը նշելիս պահպանել գրառման հերթականությունը՝ հեղինակ, ստեղծագործություն, դպրոցի հասցե, դասարան:
Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և ցուցաբերած հետաքրքրության համար: Շարունակե՛ք լինել ակտիվ»,-նշված է գրառման մեջ: