ԳլխավորԼուր

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը փակվո՞ւմ է

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

«Իբր մարզերում կրթության վիճակն էնքան լավ էր, հիմա էլ որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց Ձորի միակ բուհը»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Բուհի նախկին, ներկա և ապագա ուսանողները դիմել են ՀՊՏՀ ռեկտորին` մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստի առթիվ։ Ինչպես ցանկացած այլ որոշում, սա ևս փաստորեն չի անցել պատշաճ հանրային քննարկում և չի բերվել ոչ մի հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է մարզի միակ բուհը փակվի, ինչը նպաստելու է Վայոց ձորի երիտասարդ բնակչության միգրացիային դեպի Երեւան։

Փոխանակ հակառակ ռեֆորմներն անեն, Երեւանը բեռնաթափեն, բուհերի մի մասը տեղափոխեն մարզեր` համաչափ զարգացման խոստացված ռեֆորմների շրջանակներում, մարզի միակ բուհը փակում են, որ Երեւանն էլ ավելի գերբնակեցվի։

«Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասը աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը»։ Այսպես են մտածում մարզի երիտասարդները, իսկ վերեւներում նստածներն այսքանի կեսն անգամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,-նշված է գրառման մեջ, որին կցված է դիմումի տեքստը։