Կառավարության այսօրվա նիստի օրակարգի վերջին՝ 63-րդ կետը վերաբերում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարնի ռեկտորի ընտրությունների արդյունքներին։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացնելով հարցը նշեց, որ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ըստ որի բուհի ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը, չհաստատելու որեւէ փաստաթղթային, իրավական հիմք չկա, ինչպես նաեւ նշելով, որ առաջնային պետք է համարել բուհի շահն ու չանձնավորել խնդիրը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելանը (որը ՀՊՏՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել, երբ դեռ վարչապետի խորհրդական էր), սակայն, հայտարարեց, որ հաշվի առնելով խոհրդի որոշման հետ կապված դատական որոշումները, նաեւ այդ հարցով ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացված դատական հայցը, պետք է հարցը լրացուցիչ ուսումնասիրվի՝ իրավական հետագա խնդիրներ չունենալու համար։
Նիստը վարող փոխարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հարցը հանվեց օրակարգից՝ մեկշաբաթյա ժամկետում աշխատակազմում քննարկելու եւ կրկին հաստատման ներկայացնելու համար։
Comment here
You must be logged in to post a comment.