ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ականները զարդարել են ամանորյա տոնածառը

ՀՊՏՀ-ականները զարդարել են ամանորյա տոնածառը։ Այս մասին տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

«Այդպիսի ավանդույթ կա, եթե Ամանորի նախաշեմին տոնածառից առաջին խաղալիքը կախելիս երազանք պահես, այն անպայմանորեն կկատարվի։ Իսկ դուք արդեն հասցրե՞լ եք երազանք պահել։ ՀՊՏՀ-ականները՝ այո։

Դեկտեմբերի 16-ին ՀՊՏՀ բակը մարդաշատ էր։ Զարդարում էինք ՀՊՏՀ մեծ տոնածառը։ Ամբողջ ընթացքում հնչող տոնական երաժշտությունը ստեղծել էր հեքիաթային մթնոլորտ։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները զարդարեցին տոնածառը և լուսանկարվեցին։

Այնուհետև ՀՊՏՀ բակից ուսանողները օդ բարձրացրին խորհրդանշական օդապարուկներ։ 27 օդապարուկները բարձրացան օդ՝ ի նշան 44-օրյա պատերազմում զոհված ՀՊՏՀ հերոս ուսանողների»,-նշված է գրառման մեջ։