ԳլխավորԼուր

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառին

Խաղալիք՝ Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի հայաստանյան տաղավարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառին:

Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:

Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ն) կզարդարեն Ստրասբուրգի «Saint Thomas» հրապարակում տեղակայված հայաստանյան հյուրընկալ տաղավարը:
Տոնավաճառի այցելուներին առաջարկվում են հայկական կենսունակ ժառանգության, այդ թվում՝ գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները:

Ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:

Հայաստանի տաղավարը Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում
Հայաստանի տաղավարը Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում
Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում
Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում