ԳլխավորԼուր

Ամանորի տոնական օրերը կկրճատվեն. կառավարության որոշումը

Կառավարությունն ապրիլի 15-ի նիստում հավանություն տվեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքի փոփոխություններին:

Օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը:

Ըստ նախագծի, ամանորի տոները կնշվեն միայն դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին, իսկ Սուրբ Ծննդյան տոնը՝ հունվարի 6-ին: Հոնվարի 7-ը, որպես Մեռելոց, ոչ աշխատանքային չի լինի:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր:

Նախագիծը դեռ պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից։

Comment here