ԳլխավորԼուր

Ամանորի գիշերը Երևանի մետրոպոլիտենը ուշ կփակվի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ամանորի գիշերը կաշխատի մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ն, տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենի լրատվության վարչությունից։

Նշվում է, որ տոնական մյուս օրերին մետրոպոլիտենի աշխատանքները կշարունակվեն սովորական ժամանակացույցով՝ ժամը 07:00-ից-23:00-ն: